Գլխավոր Լրահոս

Զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում