Գլխավոր Լրահոս

Անկլավների և սահմանազատման հարցում որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա․ Փաշինյան

Անկլավների և սահմանազատման հարցում որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա․ Փաշինյան

Անկլավների և սահմանազատման գործընթացում այս պահին չկա որևէ գործնական պայմանավորվածություն կամ արձանագրություն հարցի լուծման կոնկրետ եղանակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 20-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք այսպես անենք, այսպես լինի, այնպես լինի, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք, հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով տարածքային և սահմանային խնդիրներին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է խաղաղություն հաստատեն 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ այդ հռչակագրի ընդունման պահին առկա քարտեզներով, որոնցով արդեն սահմանազատում է իրականացվել Կիրանցի հատվածում, Արծվաշենը ներառված է որպես Հայաստանի էքսկլավ, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Վերին Ոսկեպար) Հայաստանի տարածք չեն, ինչպես նաև գետնի վրա այլ կերպ են արտահայտված որոշ հատվածներ, այդ թվում՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

Փաշինյանը բացառել է հարցի ռազմական ճանապարհով լուծման հնարավորությունը՝ նշելով, որ դա անցյալ և փակված էջ է։

Ըստ վարչապետի՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված սկզբունքների համաձայն՝ գործընթացը չպետք է անհանգստություններ կամ վտանգներ ստեղծի տեղի բնակիչների համար, այլ ընդհակառակը՝ պետք է ապահովի նրանց անվտանգ ու խաղաղ կյանքը երկար տասնամյակներով։

«Մի բան հստակ է, մենք այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կամ այս կերպ, կամ այն կերպ։ Մենք ունենք հստակ ըմբռնում և դա արձանագրված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով տարածքային հաշվարկներին՝ վարչապետը հստակեցրել է, որ սահմանազատման արդյունքում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը լինելու և մնալու է 29,743 քառակուսի կիլոմետր, որի մեջ ներառված է Արծվաշենը որպես էքսկլավ, մինչդեռ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները դուրս են այդ հաշվարկից։ Նա հավելել է, որ խնդիրը միակողմանի չէ, քանի որ Ադրբեջանում ևս կան բնակավայրեր, որոնք խիստ ճշգրիտ սահմանազատման դեպքում կարող են զրկվել ճանապարհներից, և այս բոլոր հարցերը պետք է լուծվեն համապարփակ խաղաղության շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում