Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում

Օգոստոսի 20-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է մշտական հանձնաժողովների նախագահներին։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը:

Առաջադրված 12 հանձնաժողովների նախագահներից ընտրվել են 9-ը, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուները չեն ընտրվել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վիլեն Գաբրիելյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկ Ֆարմանյանը չի ընտրվել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Սարգիս Խանդանյանն ընտրվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Բաբկեն Թունյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Դավիթ Ղազինյանը չի ընտրվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Սիսակ գաբրիելյանն ընտրվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լուսինե բադալյանն ընտրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արեգա Հովսեփյանը չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Նազելի Բաղդասարյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տրդատ Սարգսյանն ընտրվել է Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ընդհանուր համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 8 հանձնաժողովի նախագահի և 7 տեղակալի, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 3 նախագահի և 4 տեղակալի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 1 նախագահի և 1 տեղակալի պաշտոն։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ կարապետյանը հայտնեց, որ չընտրված թեկնածուների փոխարեն խմբակցությունն այդ հանձնաժողովների նախագահի պաշտոնին այլ թեկնածուներ կառաջադրի։

«Քանի որ մեր առաջադրած թեկնածուները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք ներկայացրել, ժամանակ չի եղել, խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են մեր թեկնածուները»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում