«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։
Փակ գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 96-ը։ Լիանա Մանուկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 57, դեմ՝ 39 պատգամավոր։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկ Ֆարմանյանը նախորդ ընտրության ժամանակ չէր ընտրվել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։











