Գլխավոր Լրահոս

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել, հայտնում են պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն:

Գերատեսչույթունները հերքել են «Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածված  տեղեկությունները, դրանք որակելով կեղծ ու իրականությանը չհամապատասխանող:

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե դեպքից առաջ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք է եղել։ Զինվորները միմյանց քաշքշել են, հրել և հարվածել։ Ըստ թերթի դրանից հետո շտաբի պետը որոշել է պատժել նրանց ու քնից առաջ դուրս է բերել վազքի` հակագազներով։ 

Օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն հերքել էին դեպքի վերաբերյալ մամուլի ևս մի հրապարակում: Գերատեսչությունները հերքել էին, թե դեպի ժամանակ զինվորները հակագազերով են վազելիս եղել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում