Գլխավոր Լրահոս

Մառնեուլիում բենզինի գինը բարձրացնելու համար ձերբակալվել է վրացական ընկերության սեփականատերը

Նարիման Ալլահվերդիևը

Նարիման Ալլահվերդիևը

Կադրը՝ Aktual 24-ի տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի իշխանությունները ձերբակալել են Մառնեուլիում գործող Mamed Gas ընկերության ղեկավար Նարիման Ալլահվերդիևին․ նա չէր ներկայացել դատարան՝ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) հետ ֆինանսական վեճի շրջանակում։ Ադրբեջանի պետական SOCAR էներգետիկ ընկերությունը, որը վառելիք էր մատակարարում Ալլահվերդիևի ընկերությանը, դեռ հուլիսի վերջին չեղարկել էր դրա բաշխման լիցենզիան։

Տեղական Radio Marneuli-ի հաղորդմամբ՝ վեճի հիմնական պատճառը բենզինի սակագինն էր։ Ալլահվերդիևը մեկ լիտրի համար պահանջում էր 0,57 լարի (0,22 դոլար), մինչդեռ GNERC-ի սահմանած սակագինը 0,47 լարի է (0,18 դոլար)։

SOCAR-ը, որը Վրաստանում նաև բենզալցակայանների ցանց է շահագործում, սոցիալական ցանցերում հրապարակած հայտարարությունում նշել է, որ Ալլահվերդիևը չի վճարել սուբսիդավորվող վառելիքի դիմաց և կուտակել է հարյուր հազարավոր լարիների պարտք։ Ընկերությունը նաև պնդել է, որ նա շարունակել է վառելիք վաճառել Մառնեուլիի Կիզիլաջլո գյուղում՝ չնայած SOCAR-ը կասեցրել էր նրա ընկերության բաշխման լիցենզիան։

SOCAR Georgia Gas-ը նաև Mamed Gas-ին մեղադրել է լիցենզիայի չեղարկումից հետո գյուղում գործունեությունը շարունակելու և առանձին բաժանորդների գազամատակարարումն ինքնակամ դադարեցնելու մեջ։

«Mamed Gas ՍՊԸ-ն շարունակում է ապօրինի գործողությունները և Կիզիլաջլոյում դադարեցնում է առանձին բաժանորդների գազամատակարարումը»,- հայտարարել է SOCAR-ը՝ պնդելով, որ ընկերությունը «շարունակում է սադրել, ահաբեկել և մոլորեցնել բնակչությանը»։

Ալլահվերդիևի նկատմամբ հետաքննություն է ընթանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեղադրանքով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում