Գլխավոր Լրահոս

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Նախիջևանի փոխարեն «Նախչըվան» ասում

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Նախիջևանի փոխարեն «Նախչըվան» ասում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Նախիջևանի փոխարեն «Նախչըվան» ձևակերպման կիրառման նպատակը՝ նշելով, որ այն միտված է նոր միջպետական ու ներքին էթիկայի ձևավորմանը և հայրենիքից դուրս հայրենիք փնտրելու մոտեցման բացառմանը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողովում պատասխանելով Կառավարության 2026-2031-ի ծրագրի վերաբերյալ պատգամավորի հարցին։

«Ընդհանրապես իմ պրոբլեմը ոչ թե Նախչըվանը կամ Նախիջևանն է, շատ կարևոր է, որ մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք։ Ես այդ արտահայտությունն օգտագործում եմ ուրիշ բանի համար, որպեսզի մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք և Սևանա լճի հետ կապված, ուրիշ որևէ տերմինաբանություն չօգտագործվի»,- մեկնաբանել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ պետական էթիկան պահանջում է ինքնիշխան տարածքների և հարակից միջավայրի համար կիրառել լեգիտիմ անվանումներ թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում։ Նա որպես օրինակ նշել է ներքին տեղանունների հին անվանումների գործածությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է անցնել լեգիտիմ և ճիշտ ձևակերպումների։

«Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն։ Մեր պրոբլեմը դա է։ Ես Իջևանից եմ, իմ պրոբլեմն այն է, որ մինչև հիմա Իջևանում խոսելիս Այգեհովիտ գյուղին ասում են Ուզունթալա, իմ պրոբլեմը դրա հետ է։ Իմ խնդիրը նրա հետ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի համար և մենք, և ուրիշները օգտագործեն այն անունը, ինչ որ լեգիտիմ վերաբերվում է իրեն»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանային և տարածքային հարցերին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Նա պարզաբանել է, որ ստատուս քվոն արտահայտող հիմքը Խորհրդային Միության 1974–1978-ի քարտեզներն են, և Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում քննարկվող անկլավները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում