Գլխավոր Լրահոս

Ռուբինյանը Ռուսաստանի դեսպանին է ընդունել

Ռուբինյանը Ռուսաստանի դեսպանին է ընդունել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում