Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Այս կառույցները, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Քոչարյան ընտանիքին:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, իրավապահները տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ խուզարկություն է սկսվել նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։












