Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերներն» ու արտոնությունները․ ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերներն» ու արտոնությունները․ ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը շարունակի հաճոյանալ Արևմուտքին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Մոսկվայի համար իմաստ չունի «մանր մարգարիտներ շաղ տալ» հայկական գործող ղեկավարության առջև։

Չեպան ասել է, թե Երևանի համար անհնար կլինի միաժամանակ տեղավորվել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում։

«Նրանք ցանկանում են ստանալ բոլոր արտոնությունները Ռուսաստանից և հաճոյանալ Արևմուտքին։ Թող հաճոյանան։ Բայց մենք էլ այդ դեպքում, բնականաբար, հետ կվերցնենք մեր բոլոր այն նվերները, որոնք երկար տարիների ընթացքում արել ենք [այս] երկրին։ Եվ շատ դժվար կլինի Փաշինյանի համար», - ասել է Պետդումայի կոմիտեի առաջին տեղակալը։

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, հայտարարել էր, թե Երևանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ, փոխարենը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության, այդ թվում՝ Մոսկվայի հետ։

«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի վատ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Սա է փոքր երկրի գործող ղեկավարի շիզոիդ հավակնությունների գինը, որոնք համեմված են ազգային շահերի դավաճանությամբ, Սորոսի փողերով և Հայ առաքելական եկեղեցու սատանայական հետապնդմամբ»,- ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևը նաև նշել է, թե Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մանր մարգարիտներ շաղ չտալ խոզերի առաջ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում