Հայաստանը ԵՄ-ին մոտ է, քան երբևէ. Եվրահանձնաժողովի խոսնակ

Հայաստանն այսօր Եվրամիությանն մոտ է, քան երբևէ նախկինում, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու Երևանի մտադրությանը։
Լամերտը օգոստոսի 25-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը, հավանաբար, մոտ ժամանակներս կսկսի ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։
Փաշինյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը «մոտ ժամանակներում» կարող է անցնել ԵՄ-ին պաշտոնական հայտ ներկայացնելուն, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման համատեքստում հիշատակել է մայիսին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև համագործակցությունը Դիմակայունության և աճի ծրագրի և Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։
Լամերտի խոսքով՝ Հայաստանը նաև «առաջին քայլն է կատարել դեպի ԵՄ»՝ ընդունելով եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նա դա անվանել է «կարևոր խորհրդանշական ազդակ»։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունն իրականացվում է «հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթացով»։ Այդ գործընթացը սկսվում է երկրի կողմից անդամակցության պաշտոնական հայտի ներկայացմամբ։
Լամերտի խոսքով՝ Բրյուսելն արդեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, առևտրի և համագործակցության այլ ոլորտներում։











