Գլխավոր Լրահոս

Ընդդիմության թեկնածուն ընտրվեց Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Ընդդիմության թեկնածուն ընտրվեց Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։ Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել՝ 56, դեմ՝ 48 պատգամավոր։

Մինչ այս՝ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել էր խմբակցության պատգամավոր Արեգա Հակոբյանի թեկնածությունը, սակայն նա չէր ընտրվել։ Նրա փոխարեն այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Օգոստոսի 20-ին ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրել։

Առաջադրված 12 հանձնաժողովների նախագահներից ընտրվել էին 9-ը, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չին ընտրվել։

«Ուժեղ Հայաստան»-ը նոր թեկնածուներ է առաջադրել։ Երկրորդ փուլում առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն ընտրվել են։ Օգոստոսի 26-ին խմբակցությունը նոր թեկնածու է առաջադրել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հանձնաժողովի թեկնածուն Իրինա Յոլյանն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում