Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության

Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության

2026-27-ի ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության՝ ուղղված հասարակական կարգի պահպանությանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այս մասին ասուլիսին հայտարարել է ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։

Միջոցառման շրջանակներում հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայություն են իրականացնելու համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ուժերը։ Հիմնական ծառայությունն իրականացվելու է առավոտյան ժամը 08:00-ից մինչև 09:30-ն, ինչպես նաև ժամը 13:00-ից մինչև դասերի ավարտը։ Առավել ուշադրության են արժանանալու խճանապարհային գոտիներում գտնվող և մեծաքանակ աշակերտներ ունեցող դպրոցները, իսկ այն փողոցներում, որտեղ բացակայում են գծանշումները կամ լուսացույցները, երեխաների հատումը կազմակերպվելու է խմբերով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Պարեկային ծառայությունն արդեն իսկ օգոստոսի 24-ից անցել է լրացուցիչ ուժեղացված ծառայության առևտրի կենտրոնների ու խոշոր մոլերի հարակից տարածքներում՝ կանխելու հնարավոր խցանումները, իսկ սեպտեմբերի 1-ից 11-ը և հետագայում կարգախմբերը շրջիկ ու ստացիոնար ռեժիմով հսկելու են հանրապետության բոլոր դպրոցների տարածքները։

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել կանգառ և կայանման կանոնները դպրոցների մոտ, բացառել երկրորդ շարքում կանգնելը, ինչպես նաև խստորեն հետևել մինչև 7 տարեկան երեխաների հատուկ մանկական նստատեղերով (քարսիտներով), իսկ 7-12 տարեկանների դեպքում՝ հետևի նստատեղին ամրակապված տեղափոխման կանոններին։ Ծնողներին կոչ է արվում ցուցաբերել մեծ զգոնություն, առանց հսկողության չթողնել կրտսեր դպրոցականներին, ամենօրյա վերահսկողություն սահմանել երեխաների պայուսակների և իրերի նկատմամբ՝ բացառելու արգելված առարկաների կամ սառը զենքի նմանվող իրերի առկայությունը, ինչպես նաև մշտական ուշադրության տակ պահել երեխաների առցանց միջավայրի հետաքրքրություններն ու անվտանգությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում