Գլխավոր Լրահոս

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած 102 պատգամավորից 38-ը, դեմ՝ 63-ը։

Իրինա Յոլյանը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի երկրորդ չընտրված թեկնածուն է։

Նրանից առաջ «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, նա ևս չէր ընտրվել։

Խմբակցությունը հանձնաժողովի նոր թեկնածու չառաջադրեց։

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովի նախագահի թեկնածու կառաջադրի «ԱԺ կանոնակարգ» օրենքով և օրենսդրութամբ սահմանված ժամկետում։

Օգոստոսի 20-ին ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրել։

Առաջադրված 12 հանձնաժողովների նախագահներից ընտրվել էին 9-ը, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չին ընտրվել։

«Ուժեղ Հայաստան»-ը նոր թեկնածուներ է առաջադրել։ Երկրորդ փուլում առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն ընտրվել են։ 

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանն ընտրվել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում