Գլխավոր Լրահոս

ՔՊ-ական Արփինե Դավոյանի պնդումը, թե Թալինի բնակարանը գրանցված է «Կտրիճ Ներսիսյանի անունով», սխալ է

ՔՊ-ական Արփինե Դավոյանի պնդումը, թե Թալինի բնակարանը գրանցված է «Կտրիճ Ներսիսյանի անունով», սխալ է

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը օգոստոսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե Տեր Թադեին (ավազանի անունը՝ Արամայիս Թախմազյան) չորս երեխաների հետ հանում են մի տնից, որը գրանցված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աշխարհիկ անունով։ 

«Տունը, որտեղ բնակվում է Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի, ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա»,- պնդել է պատգամավորը:  

Պատգամավորի այս հայտարարությունը լայնորեն տարածել են մի շարք լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան էջեր՝ Araratnews.am, Аrmtimes.com, MediaNews, ArmeniaNews և այլն։

Ինչպե՞ս է սեփականության հարցը ներկայացված պաշտոնական փաստաթղթերում 

Պատգամավորի հայտարարությունից հետո փաստաբան Արա Զոհրաբյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ հրապարակելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը։ 

Ըստ ներկայացրած պաշտոնական փաստաթղթի՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանի սեփականատերը ֆիզիկական անձ չէ, այն 2012-ից սեփականության իրավունքով պատկանում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։

Բացի այդ, փաստաբանն ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական անունը Հայաստանի Հանրապետության անձնագրով «Գարեգին Բ» է։ 

Ի՞նչ է արձանագրված «Դատալեքս» համակարգում 

Դեռևս նախորդ տարվա՝ 2025-ի դեկտեմբերի վերջին Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը Ամենայն կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել և դասվել աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով: 

Ըստ գործի նախապատմության՝ ՀԱԵ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը վերադարձնել եկեղեցուն պատկանող բնակարանը և վտարել նրանց այնտեղից։

Դատական քննությամբ հաստատվել է, որ դեռևս 2012 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ տվյալ գույքի նկատմամբ գրանցված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»»-ի սեփականության իրավունքը։ Դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ։ 

Էկրանապատկերը՝ Datalex-ից։
Էկրանապատկերը՝ Datalex-ից։

Այսպիսով, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի պնդումը, թե բնակարանը գրանցված է «Կտրիճ Ներսիսյանի անունով», սխալ է։ Պաշտոնական փաստաթղթերի և դատական ակտի համաձայն՝ գույքի սեփականատերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում