Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հադիպումը տևել է շուրջ մեկ ժամ։
Հանդիպումը տեղի է ունենում Փաշինյանի՝ Բիշքեկ կատարած այցի շրջանակում։ Մինչ Ալիևի հետ հանդիպումը վարչապետը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացման հնարավորությունները՝ տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով է Ղրղզստանի Հանրապետություն:
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:












