Գլխավոր Լրահոս

Այն, ինչը տեղի ունեցավ 2022-ին, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է․ Հանրապետության նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին

Այն, ինչը տեղի ունեցավ 2022-ին, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է․ Հանրապետության նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նա շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։

«Իրականում, այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը» ,- նշել է նախագահը:

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022-ից հետո սկսված գործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում։

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմաշերտ և դինամիկ զարգացող համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում կարևոր է համարվել հատկապես պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության առաջմղումը, ինչպես նաև առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության լայն շրջանակին՝ ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը։ Նշվել է, որ համայնքների և տարածաշրջանների միջև ձևավորված կապերը կարևոր դեր ունեն երկու երկրների միջև գործընկերության խորացման, նոր նախաձեռնությունների ձևավորման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանն ու առկա ներուժի իրացման հնարավորություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում