Գլխավոր Լրահոս

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Oգոստոսի 31-ին վարչապետի առաջարկությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սամվել Գրիգորյանը նշանակել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Այս ամիս բանակում կադրային որոշ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված խաղաղ պայմաններում գրանցված մահերի հետ։

Այդ փոփոխություններից առանցքայինը Ռազմական ոստիկանությունում էր, օգոստոսի 17-ին Աշոտ Զաքարյանը ազատվեց պետի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, որը 2023-ին նշանակվել էր ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանապետ, իսկ 2025-ի հունիսին սեփական դիմումի համաձայն ազատվել։

Այնուհետև պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը՝ Սերյոժա Ստեփանյանը։

Կադրային փոփոխությունները տեղի էին ունեցել բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քննարկումների ակտիվացման պայմաններում։ ՊՆ-ի տվյալներով՝ 2026-ի ութ ամիսներին գրանցվել է մահվան 11 դեպք, որից 6-ը, ըստ գերատեսչության, կապված են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերի հետ։ 

Քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, ավելի բարձր թիվ են հրապարակում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026-ի առաջին ութ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 31 դեպք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում