«Իմ խոսքը, ըստ էության, ոչ թե մեր զինվորների մահ ցանկանալն է, այլ ճիշտ հակառակը՝ մեր զինվորների կյանքը փրկելուն ուղղված հայտարարություն։ Ես ասում եմ՝ մի արեք անօրեն հանձնարարություններ», - ասում է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա մեկնաբանում է սակրավորների վերաբերյալ իր աղմկահարույց խոսքերը, ինչպես նաև անդրադառնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությանը, մանդատներ վերցնելու քաղաքական նպատակահարմարությանն ու խորհրդարանում իշխանության դեմ պայքարելու գործիքակազմին։ Ղազարյանը նաև պարզաբանում է, թե ինչու է իրենց խմբակցությունը ստանձնել Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը:
Կազմակերպություն
Արշալույս Մղդեսյան



