Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամուրջը կփակվի․ երթևեկության նոր կանոններ կգործեն

Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամուրջը կփակվի․ երթևեկության նոր կանոններ կգործեն

Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում մեկնարկող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակվելու է Կոմիտասի պողոտա–Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը, իսկ հանգույցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում գործելու են երթևեկության կազմակերպման նոր կանոններ ու սահմանափակումներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ նոր կարգավորումների՝ Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,

Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,

Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա–Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի– Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում