Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

ՄԱԿ-ի Կենսաբազմազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձրաստիճան պատվիրակությունների այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 15-ին ժամը 06:00 - 23:00-ը կսահմաանփակվի Գեներալ Ի․ Գասպարյան, Երևանյան, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Իտալիայի, Խորենացու, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան, Արամի, Պուշկինի, Տերյան, Բեյրութի, Աթենքի, Պարոնյան, Պռոշյան փողոցներում, Իսակովի, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաներում, Ծիծեռնակաբերդի խճուղում, Հաղթանակի կամրջին, ինչպես նաև Հանրապետության, Բրազիլիայի և Ֆրանսիայի հրապարակներում։

Հոկտեմբերի 16-ին ժամը 06:00 - 20:00-ը երթևեկությունը փուլային կսահմանափակվի Աբովյան, Պուշկինի, Արամի, Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան, Խորենացու, Բեյրութի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Ոսկերիչների, Աթենքի, Երևանյան, Գեներալ Ի․ Գասպարյան փողոցներում, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում, Հաղթանակի կամրջին ու Հանրապետության հրապարակում։

Խցանումներից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սահմանափակել անձնական ավտոմեքենաների օգտագործումը, օգտվել հասարակական տրանսպորտից և երթուղիները պլանավորել նախապես։

Հոկտեմբերի 19-30-ը Երևանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը՝ տարվա խոշորագույն բնապահպանական իրադարձություններից մեկը։ Համաժողովին կմասնակցեն 196 անդամ երկրի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և տասնյակ հազարավոր հյուրեր ամբողջ աշխարհից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում