Գլխավոր Լրահոս

«Ռոսատոմ»-ի տնօրենը կժամանի Հայաստան

«Ռոսատոմ»-ի տնօրենը կժամանի Հայաստան

Ռուսաստանի «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին աշխատանքային այցով կգա Հայաստան։ Այս մասին նա հայտնել է SputnikLive-ի եթերում։

Այցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը։

Լիխաչովի խոսքով՝ Հայաստանի՝ փոքր մոդուլային ռեակտորների տեղադրմանն ուղղված նախնական ծրագրերը կարող են վերանայվել հօգուտ գիգավատային հզորության ռեակտորների, ինչի կապակցությամբ Երևանում նախատեսվում են առարկայական քննարկումներ։

«Հանրապետությունում կարող է մեծանալ կանխատեսվող էներգադեֆիցիտը՝ պայմանավորված տվյալների մշակման կենտրոնների, արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ և թվային տնտեսության զարգացմամբ: Մենք ևս տեսնում ենք էներգասպառման աճի լավատեսական կանխատեսում»,- նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։

Նա հավելել է, որ նույնիսկ Հարավային Կովկասում էներգիայի պրոֆիցիտի պարագայում արտահանման համար մեծ հնարավորություններ կստեղծվեն, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

***

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2027-ի ավարտն ընտրել նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիան։

Ծրագրում չի նշվում ապագա էներգաբլոկի հզորությունը, տեխնոլոգիան կամ հնարավոր մատակարարը։ Այս հարցերը Հայաստանում արդեն մի քանի տարի քննարկման առարկա են։ Կառավարությունը դիտարկում է ինչպես փոքր մոդուլային ռեակտորները (SMR), այնպես էլ ավելի ավանդական ատոմակայանների տարբերակները։

Ատոմակայանի տեխնոլոգիայի և մատակարարի ընտրությունն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանին առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։ Հայաստանը, իր հերթին, համագործակցություն է դիտարկում նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են մոտ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում