Գլխավոր Լրահոս

Թրամփի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում և Կիևում բանակցություններ կվարեն

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները՝ Նյու Ջերսիի Թեթերբորո օդանավակայանում, 2025-ի հուլիսի 13: Լուսանկարը՝ Ռոյթերսի։

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները՝ Նյու Ջերսիի Թեթերբորո օդանավակայանում, 2025-ի հուլիսի 13: Լուսանկարը՝ Ռոյթերսի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկը քննարկելու նպատակով։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը։

«Մենք նրանց ուղարկել ենք՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք ինչ-որ արդյունքի հասնել։ Եվ հնարավոր է, որ դրա լավ հնարավորություն լինի»,- ասել է Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա այցից հետո կիրակի կժամանեն Կիև։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ հնարավորինս կառուցողական և բովանդակալից բանակցություններ անցկացնել՝ պատերազմի ավարտի իրատեսական տարբերակներ գտնելու համար։

Զելենսկին նաև Ռուսաստանին կոչ է արել բանակցությունների ընթացքում պահպանել հրադադար և դադարեցնել օդային հարձակումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում