Գլխավոր Լրահոս

Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր գործընկերներ Ֆեյսալ բին Ֆարհանի և Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է IRNA-ն։

Սեպտեմբերի 5-ի երեկոյան կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգնմանն ուղղված վերջին դիվանագիտական ջանքերը։

Զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հորմուզի նեղուցում ստեղծված անկայուն իրավիճակին, որը, ըստ իրանական կողմի, պայմանավորված է Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողություններով։

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, քանի դեռ իրանական ուժերը չեն դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադարի համաձայնության հասան և ակտիվ բանակցություններ սկսեցին, սակայն հուլիսի 10-ին իրավիճակը կրկին սրվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց վերսկսել ռազմական գործողությունները։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև պարբերաբար փոխադարձ հարվածներ են տեղի ունենում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում