«Եթե ուզում ես դառնալ ՀՀ քաղաքացի, պիտի բնակվես Հայաստանում». Արփինե Սարգսյան
«Սա Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացու համար ավելի գրավիչ դարձնելու մասին է»,- ընդգծում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և պետության ինստիտուցիոնալ զարգացման մասին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նախարարը հայտարարում է, որ արդեն նոյեմբերի 1-ից քաղաքացիներին հասանելի կլինեն կենսաչափական անձնագրերը, ինչը կարևոր նախապայման է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցություններում: Նախարարը նաև անդրադառնում է սահմանների համալիր կառավարմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի խստացվող իրավակարգավորումներին, ինչպես նաև հակախտրականության նոր օրենքի մոտալուտ ընդունմանը:
Արշալույս Մղդեսյան



