Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վարչարարություն կիրառել մարզային տրանսպորտի նկատմամբ

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վարչարարություն կիրառել մարզային տրանսպորտի նկատմամբ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումներ պետք է իրականացնեն բացառապես համայնքային կառույցները, իսկ մարզային տրանսպորտը չպետք է սպասարկի ներքաղաքային ուղևորահոսքը և ծանրաբեռնի մայրաքաղաքի փողոցները։

«Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի մեր փողոցները»,- ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ համայնքային ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն համապատասխան համայնքից Երևանի ավտոկայան, և Երևանի ներսում կանգառ չիրականացնեն։ Ըստ փոխքաղաքապետի՝ համայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները չպետք է զուգահեռ գործունեություն իրականացնեն «Երևան ավտոբուս»-ի, «Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի և Երևանի մետրոպոլիտենի հետ ու խցանումների պատճառ դառնան։

«Երևանի ամեն կանգառում իրականացնելով կանգառ, փաստացի իրականացվում է զուգահեռ գործունեություն Երևան համայնքի տրանսպորտին և լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ըստ այդմ երկար է մնում էդ մեծ ավտոբուսը երթևեկության մեջ, ինչը նույնպես ծանրաբեռնում է երթևեկությունը, որովհետև քննարկման ընդհանուր կոնտեքստը խցանումներն է Երևան քաղաքում»,- ասել է փոխքաղաքապետը:

Փոխքաղաքապետը չի բացառել, որ կարող են վարչարարություն իրականացնել համայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների նկատմամբ։

«Չի բացառվում, որ մենք հիմա որոշակի վարչարարություն սկսենք իրականացնել, որովհետև այսօր էլ է այդ կանոնները խախտվում, էնպես չի, որ այսօր օրինական ա․․․»,- ասել է փոխքաղաքապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում