Գլխավոր Լրահոս

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 3 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 3 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է ևս երեք ամսով, իսկ Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը՝ մեկ ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Մայիսի 20-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե։ Փաշինյանն ասել էր, որ ակնկալում է՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի «հայրենիքի դավաճանության» հոդվածով։

Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնեց՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Հաջորդ օրը Դատախազությունը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ ԿԸՀ-ն նույն օրը տվեց համաձայնությունը։

Ըստ իրավապահների՝ Թևանյանը, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, խոշոր գումարի դիմաց արտասահմանյան կառույցի ներկայացուցչին է փոխանցել գաղտնի տեղեկություններ։ Գործը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ, գաղտնի նիստի լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններին։

Թևանյանը մեղադրանքը չի ընդունում։

Նա ձերբակալվել է մայիսի 21-ին, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել երկու ամսով։ Հուլիսի 22-ին դատարանը ևս երկու ամսով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը։

Հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում