Գլխավոր Լրահոս

Սահմանադրության փոփոխության ժամանակացույցը Հայաստանի ներքին գործն է. Բայրամով

Սահմանադրության փոփոխության ժամանակացույցը Հայաստանի ներքին գործն է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կրկին կապել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հետ։ Այդ մասին նա խոսել է սեպտեմբերի 9-ին ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցում։

«Նոր սահմանադրության ընդունման ժամանակացույցը Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանի վարչապետը ընտրություններից [խորհրդարանական] հետո ուղերձ է հղել, որ սահմանադրության տեքստը հասակարությանը կներկայացվի ընթացիկ տարվա վերջին», - հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը անդրադարձել է նաև «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին՝ հայտարարելով, որ հաղորդուղու կառուցումը առանց Ադրբեջանի անհնար է։

«ԱՄՆ-ի գործընկերները Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում են TRIPP-ի ընթացքի մասին։ Եվ դա շատ բնական է, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության այդ կապուղու իրագործումը անհնարին է։ Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքները շարունակվում են, իսկ շինարարությունը կսկսվի 2027 թվականին», - նշել է Բայրամովը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենը սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի առաջմղման, երկարատև ու կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, քննարկվել է նաև TRIPP-ի իրագործումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում