Գլխավոր Լրահոս

Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել

Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

Արմեն Գրիգորյանը 2018-ից մինչև 2026-ը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` հրաժարվելով մնալ գործադիրում վարչապետի առաջարկած այլ պաշտոնի:

2021-ին կարճ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն է եղել։

PMCG-ն միջազգային զարգացման խորհրդատվական ցանց է, որը նպատակ ունի ապահովել «անցումային և զարգացող երկրների առաջընթացը»։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում՝ համագործակցելով տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։

Կազմակերպությունը, որը Հայաստանում ներկայացված է «PMCG Արմենիա» ՍՊԸ-ով, մասնագիտացած է սոցիալ-տնտեսական բարգավաճմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում