Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս հատվածը տարիներ շարունակ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։
«Ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։
Նոր հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը։












