Գլխավոր Լրահոս

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում վարակի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ ՀՎԿԱԿ

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում վարակի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ ՀՎԿԱԿ

Բյուրեղավանում խմելու ջրից վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:

Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։

Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։

Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Կենտրոնից ընդգծում են, որ համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում