Գլխավոր Լրահոս

Որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ կան. Մագդալենա Գրոնո

Հասանելի է

english
Որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ կան. Մագդալենա Գրոնո

Խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան որոշ վայրերի ծագման վերաբերյալ։ Այս մասին X-ում գրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը:

Գրոնոն անվանապես չի նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. - «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»:

Գրոնոն մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագետների հետ սեպտեմբերի 11-12-ն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 14-ին ժամանում է Երևան՝ հանդիպելու պաշտոնյաների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում