Գլխավոր Լրահոս

Երևանում կառուցապատման նախագծերն այսուհետ կարելի է տեսնել 3D քարտեզում

Երևանում կառուցապատման նախագծերն այսուհետ կարելի է տեսնել 3D քարտեզում

Երևան քաղաքի բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ հասանելի է միասնական 3D հարթակում։ Երևանի քաղաքապետարանի աշխարհագրական տեղեկատվական համակարգի եռաչափ մոդելների հարթակը ներկայացվեց քաղաքապետարանի սեպտեմբերի 14-ի աշխատանքային նիստում։ 

Հարթակում ներկայացված են Երևանում կառուցվող և նախագծվող շենքերի եռաչափ մոդելները, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել նախատեսվող կառուցապատման դիրքի, ծավալատարածական հորինվածքի և արտաքին տեսքի մասին։

3D մոդելներին զուգահեռ հասանելի է նաև համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ կառուցապատող ընկերության, կառույցի նշանակության, նախագծման և շինարարության թույլտվությունների, ինչպես նաև դրանց գործողության ժամկետների մասին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարթակը կարևոր է ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքում անշարժ գույք ձեռք բերել ցանկացողների համար։

«Կարծում եմ՝ մենք նմանատիպ հարթակներ, որտեղ հստակ երևում է, թե քաղաքային պլանավորումն ու զարգացումը ինչ ուղղություններով է գնում, պետք է մաքսիմալ շատ տրամադրենք մարդկանց և մարդկանց նաև տեղեկացնենք նման հարթակների մասին»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանի ներկայացմամբ՝ հարթակը դեռևս զարգացման փուլում է։ Նախատեսվում է այն շարունակաբար համալրել նոր քաղաքաշինական ծրագրերով, ինչպես նաև արդեն ներկայացված նախագծերի վերաբերյալ թարմացված տեղեկություններով, այդ թվում՝ շինարարության թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին տվյալներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում