Գլխավոր Լրահոս

Կառավարությունը փոխում է երդման տեքստը. ընդդիմությունը մեղադրում է համազգային նպատակներից խուսափելու մեջ

Կառավարությունը փոխում է երդման տեքստը. ընդդիմությունը մեղադրում է համազգային նպատակներից խուսափելու մեջ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության անդամի երդման տեքստը փոխելու մասին օրենքի նախագիծը։

Կառավարությունն առաջարկում է փոփոխել գործադիր մարմնի անդամների երդման տեքստը։ Ըստ գործադիրի՝ այն համապատասխանեցնելով պետության հարատևության, ինքնիշխանության և սերունդների առջև պատասխանատվության սկզբունքներին։ Ազգային ժողովում նախագծի մանրամասները սեպտեմբերի 14-ին ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ նախարարի՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։ Նոր նախագծով առաջարկվում է երդման հիմքում ամրագրել հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման ձևակերպումը, որտեղ հարատևությունը բնորոշում է պետության շարունակական գոյությունն ու կայունությունը, իսկ ինքնիշխանությունը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությունը։

«Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման, երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»,- ներկայացրել է նախարարը:

Ընդդիմությունը դեմ է այս փոփոխությանը։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ութ տարի շարունակ ժողովրդավարությունից խոսող իշխանությունը երդման տեքստից հեռացնում է իշխանության բարձրագույն կրողին՝ ժողովրդին ուղղված խոսքը պարտավորությունների մասով։

Ընդդիմադիր պատգամավորը հղում է կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանին և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմանը՝ պնդելով, որ նախագծով փորձ է արվում խուսափել Սահմանադրությունում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից ու համազգային նպատակներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում