ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ

Սահմանդրական դատարանը մեկ օրում որոշել է, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին:
Գործը դատարանում քննվել է սեպտեմբերի 15-ին։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո վերջնական վավերացման համար համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով:











