Գլխավոր Լրահոս

Մենք ձևավորում ենք այլընտրանք․ վարչապետն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացին

Մենք ձևավորում ենք այլընտրանք․ վարչապետն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացին

Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը կառավարության կամ խորհրդարանի տիրույթում չէ, այն կայացվում է ժողովրդի կողմից և ժողովրդի մասնակցությամբ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանն բարձրացրեց Եվրաինտեգրման գործընթացի, հանրաքվեի անցկացման և մամուլում առկա մտահոգությունների հարցը։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունն իրական քայլեր է ձեռնարկում դեպի Եվրոպական միություն, թե ընդամենը նման տպավորություն է փորձում թողնել։

Փաշինյանը նշեց, որ այս փուլում իշխանության խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է։ Նա համոզմամբ՝ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները գտնվում են պատմության ամենաբարձր կետում։ Որպես դրա արդյունք գործադիրի ղեկավարը մատնանշեց վիզաների ազատականացման գործընթացն ու Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշումը՝ հայաստանյան ապրանքների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ հաստատելու վերաբերյալ։

«Մենք ձևավորում ենք այլընտրանք, ընդունել ենք օրենք և տանում ենք այդ պրոցեսը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ստեղծելու։ Դա մեր քաղաքական դիրքորոշումն է, և քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ մանդատը տվել է, մենք այդ պրոցեսը տանելու ենք առաջ։ Սա մեր պատկերացումն է, սա մեր տեմպն է, արագությունն է և մեր պատկերացումն է ճիշտ արագության մասին»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ դիտարկումներին՝ վարչապետը պարզաբանեց, որ այս պահին հանրաքվեի առարկան չկա։

«Մենք այլընտրանքը ձևավորենք և հարցը պատվիրակենք ժողովրդի որոշմանը։ Երբ որ այդ կետը կգա, նրանք, ովքեր կողմնակից են, ժողովրդին կոչ կանեն քվեարկել, նրանք, ովքեր կողմնակից չեն՝ հակառակը, և քվեարկության արդյունքներով կորոշվի հարցը։ Մեր խնդիրն է հասունացնել այդ հարցը»,- ամփոփեց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում