Գլխավոր Լրահոս

2021-ին ինչի՞ հիման վրա եք տարածքներ հանձնել Սյունիքից․ Փաշինյանը չպատասխանեց Ղազարյանի հարցին

2021-ին ինչի՞ հիման վրա եք տարածքներ հանձնել Սյունիքից․ Փաշինյանը չպատասխանեց Ղազարյանի հարցին

Հայաստանն իր անկախությունը ձեռք է բերել 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ընդամենը ԱՊՀ-ին Հայաստանի անդամակցելու հարցն է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին հայտարարությունն արվել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը վերահաստատելու համար:

Պատգամավորի խոսքով՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ հնչող պնդումները վտանգավոր են ու անհիմն, իսկ իրականացված գործողությունները իրավական հիմքերի տեսանկյունից լուրջ հարցեր են առաջացնում։

«Սահմանազատման հանձնաժողովը ստեղծել եք 2022-ի մայիսի 23-ին։ Բա եթե պիտի սահմանազատման հանձնաժողովը դա աներ, 2021-ին ինչի՞ հիման վրա եք տարածքներ հանձնում Սյունիքից, որ Գորիս-Կապան ճանապարհը մնա ադրբեջանական վերահսկողության տակ»,- հարցրեց Ղազարյանը։

Նա նաև ընդգծեց, որ Տավուշի մարզում սահմանազատումն իրականացվել է մինչև հանձնաժողովի կանոնակարգի հաստատումը։

«Տավուշի մարզից տարածքներ եք հանձնել, բայց հանձնաժողովի կանոնակարգը հաստատվել է օգոստոսի 30-ին։ Բա եթե հանձնաժողովի կանոնակարգը չէր հաստատվել, այդ սահմանազատումը Տավուշում ինչի՞ հիման վրա էիք իրականացնում»,- ասաց պատգամավորը։

Ելույթից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց հստակեցնել, թե ում է ուղղված հարցը, ինչին ի պատասխան Ղազարյանը ընդգծեց, որ բոլոր հարցերն ուղղված են կառավարությանը, և վարչապետն է որոշում պատասխանողին։

«Հարգելի գործընկերներ, սա Ուրախների և հնարամիտների ակումբ չէ։ Հարց եք տալիս, ասեք՝ հարցն ում եք ուղղում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և, հստակեցում չստանալով, ձայնը փոխանցեց հաջորդ պատգամավորին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում