Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական բենզինի ներկրումը թույլ է տվել կանխել վառելիքի կտրուկ թանկացումը․ նախարար

Ադրբեջանական բենզինի ներկրումը թույլ է տվել կանխել վառելիքի կտրուկ թանկացումը․ նախարար

Եթե այլընտրանքները չլինեին, մասնավորապես ադրբեջանական բենզինը, ապա Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային շուկաների համեմատ Հայաստանը վառելիքի ամենաքիչ թանկացած երկրներից մեկն է։

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում բենզինի գներն աճել են մի քանի անգամ, մինչդեռ տեղական շուկայում աճն արձանագրվել է միայն տոկոսային հարաբերությամբ։

«Եթե չլիներ այս այլընտրանքը, Հայաստանում բենզինը երևի մի քանի հարյուր դրամ ավելի կարժենար»,- ասել է Պապոյանը։

Անդրադառնալով գլոբալ գործոններին՝ Պապոյանը մատնանշել է Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների հետ կապված խնդիրներն ու նավթի համաշխարհային ռեկորդային գները, որոնք անմիջականորեն ազդում են ապրանքի ինքնարժեքի վրա։

«Լուծումը ո՞րն է, հնարավորինս շատ աղբյուրներ ունենալ, որպեսզի ցանկացած դրական արդյունք հնարավորինս մեծ ազդեցություն ունենա, ցանկացած բացասական արդյունք հնարավորինս փոքր ազդեցություն ունենա»,- նշել է նախարարը։

Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ նմանատիպ մոտեցում է կիրառվում նաև հեղուկ գազի և առհասարակ էներգակիրների շուկայում, որտեղ միջազգային ասպարեզում նույնպես ռեկորդային գնաճային ցուցանիշներ են գրանցվում։

Հայաստանն Ադրբեջանից Վրաստանի տարածքով վառելիք է ներկրում 2025-ի դեկտեմբերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում