Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի երրորդ թեկնածուն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի երրորդ թեկնածուն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել՝ 53, դեմ՝ 36 պատգամավոր։

Մխիթարյանն այս հանձնաժողովի երրորդ թեկնածուն է, որին առաջադրել է «Ուժեղ Հայաստան»-ը։ ԱԺ մեծամասնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտունում չեր ընտրել «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուներ Դավիթ Ղազինյանին ու Իրինա Յոլյանին։

Այսպիսով, ԱԺ-ն ավարտեց 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։

Ընդհանուր համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 8 հանձնաժողովի նախագահի և 7 տեղակալի, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 3 նախագահի և 4 տեղակալի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 1 նախագահի և 1 տեղակալի պաշտոն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում