Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը» ,- հայտնում են Կոմիտեից։

Օգոստոսին կալանավորվել է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Նրան մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է ներկայացվել մի շարք արարքների համար, ներառյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն և փողերի լվացում: 

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վրա դրվել է արգելանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում