Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորողները համագործակցության հուշագիր են մշակում

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորողները համագործակցության հուշագիր են մշակում

Սոֆիայում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (Radyo ve Televizyon Üst Kurulu) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։

Քննարկվել է Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում