Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպն ապամոնտաժվել է

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների ու շենք-շինությունների վերաբերյալ պետշահերի հայցը գտնվում է դատարանի վարույթում:
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025-ի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 70 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 205 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:











