Գլխավոր Լրահոս

Դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին չմասնակցել նիստերին

Դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին չմասնակցել նիստերին

Դատարանը սեպտեմբերի 18-ին թույլատրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին չմասնակցել դատական նիստերին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ դատարանը չի բավարարել առողջական վիճակի հիմքով նիստը հետաձգելու իրենց միջնորդությունները, ինչի պատճառով պաշտպանությունը ստիպված է եղել միջնորդել Խաչատրյանի՝ նիստերին ընդհանրապես չմասնակցելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Խաչատրյանը ցանկանում էր մասնակցել նիստերին, սակայն՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց և վիճակի բարելավումից հետո։

Փաստաբանը նաև հայտնել է, որ Խաչատրյանի՝ Գերմանիայից ժամանած բուժող բժշկին թույլ չեն տվել այցելել նրան քրեակատարողական հիմնարկում։ Նրա խոսքով՝ բժիշկը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը և ցանկանում էր զննել Խաչատրյանին։

Սարգսյանը պնդել է, որ Խաչատրյանը, բացի ցավազրկողներից, այլ բուժում չի ստանում։ Նրա խոսքով՝ 2025 և 2026 թվականներին կատարված փորձաքննություններով արձանագրվել է վիրահատության անհրաժեշտություն, ինչը, պաշտպանական թիմի պնդմամբ, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։


Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։

Ձերբակալության օրը դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պատգարակով էին դուրս բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Խաչատրյանը նիստերին մասնակցում էր պառկած վիճակում, քանի որ ունի առողջական խնդիրներ։

Տե՛ս՝ Իրավապաշտպանները քննադատում են Գագիկ Խաչատրյանին դատարան տանելու ձևը՝ նրանից $75 մլն-ի բռնագանձման գործի ֆոնին ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում