Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորները պարգևավճար կստանան․ չափը հրապարակված չէ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ Համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 18-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պարգևավճարի չափը հրապարակված չէ։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ստացած պարգևավճարներն կուղղեն Տիգրանաշենի բնակիչների կարիքների լուծմանը։ Այս մասին գրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- գրել է նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, կառավարությունը հաստատել էր նախագիծ, ըստ որի՝ այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքի համար պետական պաշտոնյաները երեք անգամ պարգևավճար կստանան։ Գումարները նրանց հաշիվներին կփոխանցվեն հուլիսին, սեպտեմբերին և նոյեմբերին։ Այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 5 միլիարդ դրամ։











