Գլխավոր Լրահոս

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար․ վարչապետ

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը, հայտնում են կառավարությունից։

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։

«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։

Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին՝ հավելելով, որ այն մեր երկրում հաջողությամբ զարգանում է և համարվում է տնտեսության կարևոր մաս։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև Էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ձևավորմանը, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը միտված քայլերին վերաբերող հարցերի։

Խոսելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել է ռազմավարական գործընկերություն և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում