Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնում են կառավարությունից:
«Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:










