Գլխավոր Լրահոս

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խորհուրդ է տալիս ծորակից ջուր չխմել

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խորհուրդ է տալիս ծորակից ջուր չխմել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կանխարգելիչ նպատակով բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։

Ջրի սովորական հատկությունների որևէ փոփոխություն նկատելու դեպքում Կենտրոնը հորդորում է այն չօգտագործել խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև խնդրի վերացումն ու պաշտոնական հայտարարության հրապարակումը։

Մինչ այդ Հիվանդությունների կանխարգելման Կենտրոնից խորհուրդ են տալիս օգտագործել բացառապես եռացրած կամ շշալցված ջուր, իսկ նկատված փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է։

Վթարի հետևանքով Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն և այլ վարչական շրջանների բնակիչներ փոստում են, որ ծորակից ժանգանման ջուր է հոսում։ Նշված համայնքների տասնյակ հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է։ Ջրամատակարարման վերականգնման հստակ ժամանակացույց «Վեոլիա ջուր»-ը չի հայտնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում