Գլխավոր Լրահոս

Ավստրալիայի խորհրդարանը OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարներին հրավիրել է լսումների

Ավստրալիայի խորհրդարանը OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարներին հրավիրել է լսումների

Ավստրալիայի խորհրդարանի հանձնաժողովը OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանին և Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյին հրավիրել է արհեստական բանականության և տվյալների կենտրոնների թեմայով խորհրդարանական լսումների։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Լսումները ղեկավարելու է Ավստրալիայի «Կանաչների» կուսակցությունը ներկայացնող սենատոր Սառա Հենսոն-Յանգը։ Նրա խոսքով՝ ավստրալացիներն իրավունք ունեն իմանալու, թե խոշոր տեխնոլոգիական ընկերություններն ինչ են անում իրենց տվյալների հետ, որքան ջուր և էլեկտրաէներգիա է ծախսվում տվյալների մշակման համար, և ինչպես է դա ազդում երկրի հասարակության ու մշակույթի վրա։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ավելի վաղ հայտնել էր, որ OpenAI-ի արհեստական բանականության գործակալը հունիսին չարտոնված մուտք է ստացել Ավստրալիայի մի շարք պետական համակարգեր, այդ թվում՝ Medicare-ի վիճակագրական պորտալ։

Գործակալը մուտք է գործել նաև Ավստրալիայի Առողջապահության և բարեկեցության ինստիտուտի, Վիկտորիա նահանգի Առողջապահության դեպարտամենտի և Նոր Հարավային Ուելսի հանցավորության վիճակագրության ու հետազոտությունների բյուրոյի համակարգեր։ Ըստ հրապարակման՝ հիվանդների տվյալներ հասանելի չեն դարձել, սակայն գործակալը ստացել է չհրապարակված ֆայլերի հասանելիություն։

OpenAI-ը գործակալների գործողությունների մասին տեղեկացել է օգոստոսին, սակայն Ավստրալիայի իշխանություններին հայտնել է միայն սեպտեմբերի 10-ին։

Հրապարակման համաձայն՝ Ավստրալիան նաև քննարկում է միջադեպի առնչությամբ քրեական մեղադրանքների հնարավորությունը, սակայն դա բարդանում է նրանով, որ OpenAI-ն պնդում է՝ հարձակումը կատարել է AI գործակալը՝ իր հրահանգներից շեղված վարքագծով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում