Գլխավոր Լրահոս

Վրաստանից կարտաքսեն ռուսաստանցուն, որը պատշգամբից միզել է և ասել՝ «Փառք Ռուսաստանին»

Ալեքսանդր Պոպովը

Ալեքսանդր Պոպովը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Պատշգամբից միզելու համար Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Պոպովին 15-օրյա վարչական կալանքի են դատապարտել և որոշել արտաքսել Վրաստանից։ Երբ նրան հարցրել են տեղի ունեցածի մասին, նա պատասխանել է՝ «Փառք Ռուսաստանին»։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ Թբիլիսիում։ Ականատես Թեոնա Ղոլոձեի խոսքով՝ տղամարդը հարբած վիճակում մինչ այդ նստած է եղել նույն սրճարանում, որտեղ գտնվել են ինքն ու մյուսները։ Ավելի ուշ տղամարդը դուրս է եկել սրճարանից, բարձրացել դրա վրա նայող պատշգամբ և այնտեղից միզել։

Ղոլոձեն դեպքի մասին պատմել է TikTok-ում՝ նշելով, որ դրանից հետո ոստիկանություն է զանգահարել։ Նա նաև ներկա է եղել դատական նիստին և ցուցմունք տվել դատավորի առաջ։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ Պոպովը հայտարարել է, որ հյուր էր գնացել ընկերոջ տուն, իսկ որպես արդարացում նշել է, որ բնակարանի զուգարանը երկար ժամանակ զբաղված էր, ուստի ինքն էլ միզել է պատշգամբից։ Դատավոր Թոռնիկե Կապանաձեն պատասխանել է, որ «նորմալ հասարակությունում նման վարքը այդ պատճառաբանությամբ արդարացնել հնարավոր չէ»։

Ղոլոձեի հրապարակած տեսանյութում, ըստ ամենայնի, երևում է միջադեպից հետո ստեղծված իրավիճակը, որտեղ տղամարդը պատշգամբից երկու անգամ ասում է՝ «Փառք Ռուսաստանին»։ Ղոլոձեի խոսքով՝ առաջին անգամ նա այդ արտահայտությունն ասել է, երբ ինքը ներքևից հարցրել է՝ ինչու է նա պատշգամբից միզում, իսկ երկրորդ անգամ՝ երբ ասել է, որ ոստիկանություն են կանչել։

Նրա հրապարակած կադրերում երևում է նաև Պոպովը՝ արդեն ներքևում, որտեղ դեպքի վայրում գտնվող մարդիկ նրանից բացատրություն են պահանջում։ Ի պատասխան՝ նա ասել է, որ զուգարանը զբաղված էր, և հավելել, որ պատրաստ է «անկեղծ ներողություն խնդրել»։

OC Media-ի տեսած այլ կադրերում Պոպովը գետնին ընկած է, իսկ դեպքի վայրում գտնվող տղամարդկանցից մեկը կարճ ժամանակով ծնկով սեղմում է նրան։

Ղոլոձեի խոսքով՝ Պոպովը ընկել է փախչելու փորձի ժամանակ, իսկ տղամարդիկ բռնել են նրան։

«Հետո ինքը սկսեց գետնին գլորվել՝ այնպես, կարծես իրեն ծեծել են, իսկ հետո հենց դրա վրա կենտրոնացավ՝ պնդելով, թե իրեն ծեծել են։ Իրականում ոչ ոք նրան չի ծեծել։ Մենք պարզապես փորձում էինք պահել նրան մինչև ոստիկանության գալը»,- TV Pirveli-ին ասել է նա։

Դատական նիստի ժամանակ Պոպովը հայտարարել է, որ զղջում է տեղի ունեցածի համար և վստահեցրել, որ դա այլևս չի կրկնվի։ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ նա նաև ասել է՝ Թբիլիսիում բնակարան ունի, որտեղ մտադիր է ապրել, և խնդրել է ժամանակ տալ վերանորոգումն ավարտելու համար։

Ի վերջո, Պոպովի խնդրանքը չի օգնել նրան։ Բացի կալանքից և արտաքսումից՝ նրան նաև երեք տարով արգելել են մուտք գործել Վրաստան։

Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի երկու հոդվածով՝ մանր խուլիգանության և սեռական ոտնձգության համար։ Վերջին հոդվածը վերաբերում է հանրային վայրերում անցանկալի սեռական բնույթի վարքին, որը խախտում է անձի արժանապատվությունը կամ նպատակ ունի դա անել, կամ ստեղծում է վախեցնող, նվաստացուցիչ կամ վիրավորական միջավայր։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում