Գլխավոր Լրահոս

Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը երկու ամսով կալանավորվեց, այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։

Դեպքից հետո ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15:30-ին, հայտնաբերվել է նույն փողոցի մեկ այլ տանը և ձերբակալվել։ Վիրավորված կինը Սիսիանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում